Հանդիպում-քննարկում ԲՊՀ 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ

Ս.թ. մայիսի 3-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ) անցկացրեց հանդիպում-քննարկում ԲՊՀ ներքին շահակիցների, այդ թվում՝ ամբիոնների, ԳՈՒԿ-երի ղեկավարների և ՊԴ կազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր հաղորդել կարևոր տեղեկություն ԲՊՀ-ի 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով կատարված և նախատեսվող աշխատանքների, այդ թվում՝ բուհում իրականացվելիք փորձագիտական այցի մասին, ինչպես նաև քննարկել առնչվող հարցերը:

 

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ բուհերի հավատարմագրմանն առնչվող արդի հիմնախնդիրները, հավատարմագրման շնորհման քաղաքականությունը, ԲՊՀ-ի հավատարմագրման փորձը, կատարված աշխատանքների արդյունքները: ՈԱԿ-ի ղեկավարը ներկայացրեց նաև ԲՊՀ 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում կատարված ինքնավերլուծության արդյունքները: Ներկայացված խնդիրների շուրջ իրականացվեցին քննարկումներ, և հարցուպատասխանների միջոցով ամփոփվեցին քննարկման արդյունքները:

ԲՊՀ շահակիցների հետ հավատարմագրման շուրջ նախատեսվող հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Հանդիպում-քննարկում ԲՊՀ 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ