Համագործակցության հուշագիր՝ ԲՊՀ-ի և ՀՀ «Ուսանողական մարզական ֆեդերացիա»-ի միջև

Ս. թ ապրիլի 23-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԲՊՀ-ի և ՀՀ «Ուսանողական մարզական ֆեդերացիա»-ի միջև, որի նպատակն է երկու կողմերի համատեղ ուժերով նպաստել ուսանողական սպորտի զարգացմանը և մասսայականացմանը, մարզական և կրթական միջոցառումների իրականացմանը, ուսանող  մարզիկների միջազգային հարթակում մրցունակության բարձրացմանը։

Համաձայն այս հուշագրի՝ 

ՀՀ «Ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ն պատրաստակամ է

  1. Համաձայն ՀՀ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ԲՈՒՀ-ին համարել ֆեդերացիայի լիիրավ անդամ, ընդունել մուտքավճարներ և անդամավճար:
  2. Որպես լիիրավ անդամ ԲՈՒՀ-ի պատվիրակներին ներգրավել ֆեդերացիայի կանոնադրությամբ նախատեսված ընդհանուր ժողովներին և ղեկավար մարմինների ընտրությանը:
  3. Աջակցության ցուցաբերում ԲՈՒՀ-ի կողմից կազմակերպվող ներբուհական մարզական խաղերի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական դաստիարակության ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում:
  4. Ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզական և կրթական միջոցառումներում ԲՈՒՀ-ի դասախոսական կազմի և ուսանողների ներգրավում:
  5. Որպես համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) լիիրավ անդամ ԲՈԻՀ-ի ուսանողների ներգրավում մարզական և կրթական միջազգային միջոցառումներում:
  6. Որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA) լիիրավ անդամ ԲՈՒՀ-ի ուսանողների ներգրավում մարզական և կրթական եվրոպական մաշտաբի միջոցառումներում:
Համագործակցության հուշագիր՝ ԲՊՀ-ի և ՀՀ «Ուսանողական մարզական ֆեդերացիա»-ի միջև