Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ պարոն Միգել Ռոդրիգեսը: Այցի ընթացքում նա հանդիպեց ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ք. Ծատուրյանի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև շարժունության համաձայնագրի շրջանակներում ուսանողների և անձնակազմի փոխանակաման հետ կապված հարցեր: Այնուհետև ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Ա. Չուլյանը շրջայց կազմակերպեց Բրյուսովի թանգարան և ծանոթացրեց ԵՊԼՀ ստեղծման պատմության և Վ.Բրյուսովի հարուստ ժառանգության հետ:

Իր հերթին Մ. Ռոդրիգեսը ԵՊԼՀ ներկայացուցիչների համար պատրաստել էր Գրանադայի համալսարանի մասին պատմող տեսաֆիլմ և պրեզենտացիա: Ի դեպ Գրանադայի համալսարանը, հիմնադրվելով 1531թ., համարվում է Իսպանիայի լավագույն հետազոտական համալսարաններից մեկը. այն ունի շուրջ 55000 ուսանող, 3500-ից ավել դասախոսական կազմ, 12 հետազոտական ինստիուտ, 4 մասնաճյուղ Գրանդայում և 2 մասնաճյուղ Հյուսիսային Աֆրիկայում: Մ. Ռոդրիգեսի այցը փոխադարձ արդյունավետ էր հետագա համատեղ ծրագրերի և համագործակցության նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց ՍՄԱՐԹ ...

19.09.2019

ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, ...

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում: