Գրական ընթերցում ԵՊԼՀ-ում՝ Գերմանիայի դեսպանի մասնակցությամբ

Ապրիլի 18-ին` ժամը 14։00-ին, Ավստրիական գրադարանը կազմակերպել էր գրական ընթերցում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի, ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանի, ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանի, թարգմանիչ,  գերմաներենի ամբիոնի դոցենտ Գայանե Գինոյանի, մի խումբ ուսանողների և այլոց մասնակցությամբ: Գայանե Գինոյանը ներկայացրեց գերմանալեզու գրականության երկու հայերեն թարգմանություններ՝ գերմանացի գրող Յուլիա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» և շվեյցարացի հեղինակ Պետեր Շտամի «Ագնես» վեպերը: Գրքերի գերմաներեն օրինակներից ուսանողների համար հատվածներ ընթերցեց անձամբ դեսպան Քիսլերը, իսկ հայերեն օրինակներից՝ Գայանե Գինոյանը:

 

Դեսպան Քիսլերն իր խոսքում ընդգծեց, որ իրենց համար շատ կարևոր է ՀՀ-ում գերմաներենով գրքերի տպագրությանը նպաստելը և խրախուսեց ոչ միայն լսել, այլ նաև կարդալ գրքեր գերմաներենով:

Միջոցառումը վարեց գերմաներենի ամբիոնի դոցենտ, Ավստրիական գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանը:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին թարգմանչական առանձնահատկությունները, ներկայացվեցին  երկու ստեղծագործությունները, բանախոսները ընթերցեցին նաև հատվածներ բնօրինակից և հայերեն թարգմանությունից, որին հաջորդեց հետաքրքիր քննարկում միջոցառման մասնակիցների հետ:

Միջոցառումն անցկացվեց Գերմանիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում:

Գրական ընթերցում ԵՊԼՀ-ում՝ Գերմանիայի դեսպանի մասնակցությամբ