Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց  II փուլ

Հուլիսի 1-ից 2-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց, որը կազմակերպվել է ԲՊՀ շարունակական կրթության կենտրոնը և ԲՊՀ գիտական գրադարանը:

Դասընթացի ընթացքում գրադարանավարները ծանոթացան ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև գործող օրենքներին, ձեռք բերեցին մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ: Այդ ամենը իրականացվեց տեսական և գործնական դասախոսությունների միջոցով, հետևյալ թեմաներով՝

  • Հեղինակային իրավունք և նրա դերը գրադարանային գործունեության մեջ;
  • Գրքերի հաշվառում և գույքագրում. բառկոդերի ստեղծում;
  • Google forms միջավարը և կիրառումը գրադարաններում (առցանց պատվեր, հարցումներ, միջոցառումներ, առցանց գրանցում);
  • Օրացույցի և այլ անվճար համակարգերի ինտեգրում գրադարանային կայքերում և էջերում;

Դասընթացների ընթացքում գործնական աշխատանքները իրականացվել է հատուկ ձևաչափով մշակված էլեկտրոնային հարթակում վարժությունների օգնությամբ: 

Դասընթացները վարել են ԲՊՀ գիտական գրադարանի մասնագետները:

Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց  II փուլ