Վ, Բրյուսովի անվան պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի և Արտաքին կապերի և միջազգային վարչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին բուհում տեղի ունեցավ «Հայագիտությունը Մոնղոլիայում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայագիտության ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանը: Ամբիոնի վարիչի խոսքով` գիտաժողովը հնարավորություն կընձեռի ծանոթանալու Մոնղոլիայում հայագիտության վիճակին, հաղորդակից լինելու այդ ոլորտում առկա խնդիրներին, ճանաչելու և պահպանելու, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու հայկական քաղաքակրթության, ազգային նյութական և հոգևոր արժեքները, կանխելու օտարների կողմից դրանց յուրացումները:

Գիտաժողովի ընթացքում հեռավար կապ հաստատվեց Մոնղոլիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Դաշդոնդոգ Բայարսայխանի և Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Հոջսոնի հետ:

Գիտաժողովի թե՛ մասնակիցները, թե՛ կազմակեպիչները կարևորեցին նմանօրինակ միջոցառումների շարունակականությունը:

Գիտաժողովը հնարավորություն կընձեռի ծանոթանալու Մոնղոլիայում հայագիտության վիճակին. ԲՊՀ հայագիտության ամբիոն