Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և 
Գերմանիայի Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է ծավալվել 2 համալսարանների միջև: ԲՊՀ գերեմաներենի դասախոսների Դյուսելդորֆի համալսարան կատարած այցից հետո երկշաբաթյա դասախոսություններով ԲՊՀ-ում հյուրընկալվել էր Դյուսելդորֆի համալսարանի Գերմանագիտության ինստիտուտի դասախոս, գիտաշխատող և ասպիրանտ Ֆաբիան Վիլհելմիին:

Ս.թ. մարտի 14-25-ը Ֆաբիան Վիլհելմին հանդես եկավ դասախոսությունների շարքով ԲՊՀ-ի գերմաներեն ուսումնասիրող ուսանողների համար: Նա ներկայացրեց Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանը, այնտեղ սովորելու հնարավորությունները և առավելությունները, դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի մշակույթի, երկրագիտության և գրականագիտության թեմաներով:

ԲՊՀ ուսանողները մեծ հետաքրքվածությամբ էին մասնակցում լեզվակիր դասախոսի դասընթացներին՝ ակնկալելով նորանոր գիտելիքների ձեռքբերում:

Ֆաբիանի այցի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները՝ քանզի համագործակցության շարունակականությունը կապահովի դասախոսների և ուսանողների միջազգային շարժունության խթանում և ակտիվացում:

Գերմանիայի Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի դասախոս Վիլհելմի Ֆաբիանի այցը ԲՊՀ