Ս.թ. մայիս 5-ից 12-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ԹՖ դեկան Բ. Մարգարյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Ե. Էթարյանը և Գերմաներենի ամբիոնի դոցենտ Է. Ղազարյանը Գերմանագիտական ինստիտուտներ համագործակցության շրջանակում գործուղվել են Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի համալսարան:

Այցի ժամանակ Հայդելբերգի, Կրիվոյ-Ռոգի և Թբիլիսիի համալսարանների պատվիրակություններին ներկայացվել են ԲՊՀ պատմությունը, ՄԿԾ-ները, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը, համագործակցությունը և միջազգային ծրագրերը։

 

Առանձնակի շեշադրմամբ ներկայացվել է ԲՊՀ-ում գերմաներենի դրվածքը: Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց լեզվակիր դասախոսների գործունեությունը և գերմանախոս երկրների համալսարաններից պրակտիկանտների առկայությունը ԲՊՀ Գերմաներենի ամբիոնում։

Հայդելբերգի համալսարանը պատրաստել էր հագեցած վերապատրաստումների ծրագիր․ դասալսումներ են կատարվել համընթաց և հաջորդական թարգմանությունների դասերին, կազմակերպվել են թարգմանական տեխնիկաների և մեթոդների վերաբերյալ վերլուծություններ ու քննարկումներ, մեքենական թարգմանության համար գործիքների ծրագավորման պարզեցված և մեքենական թարգմանության ոլորտում արհեստական բանականության դերի վերաբերյալ դասընթացներ։

Գործուղումը կարևոր էր մասնագիտական աճի, գործընկեր համալսարանների հետ փորձի փոխանակման, մեր համալսարանի ճանաչելիության բարձրացման և միջազգայնացման տեսանկյունից։

Գերմաներենի դասավանդման փորձի փոխանակում և վերապատրաստում Հայդելբերգի համալսարանում