Գերմանական «Արվատո» կազմակերպության ներկայացուցիչները ԵՊԼՀ-ում

Հունվարի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում գերմանական «Արվատո» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք գերմաներեն սովորող ուսանողներին ներկայացրին ընկերությունը` շեշտադրելով այն առավելությունները, որոնք առաջարկվում են աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա էր ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը:

«Արվատո» ընկերությունների խումբն իր ներկայացուցչությունն ունի աշխարհի ավելի քան 35 երկրում, իսկ Հայաստանը կարող մեծ հնարավորություն ունի ապագայում համալրել այդ շարքերը։ Ընկերության միջնորդ կազմակերպությունը Հայաստանում Գերմանական տնտեսական միությունն է:

«Շատ ուրախ ենք մեր գործընկերների հետ լինել Հայաստանում և ներկայացնել մեր ընկերությունը: Աութսորսինգի ծառայությունների լայն շրջանակի միջազգային մատակարար համարվող մեր ընկերության նպատակներից է ընկերության շարքերը գերմանացիներից բացի նաև այլ ազգերի գերմաներեն տիրապետող ներկայացուցիչներով համալրելը: Սա շատ կարևոր սկզբունք է մեզ համար»,-նշեցին ընկերության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը, պատմեցին իրենց երազանքի աշխատանքի մասին։ Գերմանացի հյուրերը հետաքրքրվեցին նաև ուսանողների գերմաներեն ուսումնասիրելու պատճառների և նպատակների մասին: Գերմանիայում եղած ուսանողները պատմեցին նաաև Գերմանիայում սովորելու և ապրելու սեփական փորձառությունը։

Հավելենք, որ ընկերությունների «Արպատո» խմբին են պատկանում շուրջ 270 ձեռնարկություններ, որոնցում աշխատում են ավելի քան 65 հազար աշխատակիցներ։

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: