Ֆրանսիական երգի երեկո՝ ԵՊԼՀ-ում

Հոկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի երեկո՝ նվիրված Երևանում ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ վաստակավոր մանկավարժ, Ֆրանսերենի ամբիոնի լեգենդ Վլադիմիր Ստեփանյանի հիշատակը:

Երեկոյի ընթացքում բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ և երաժիշտ Պերճ Թյուրաբյանը ներկայացրեց Ազնավուրի, Բարբարայի, Բրասենսի, Բրելի և Ֆերեի երգերը հայերեն՝ սեփական թարգմանությամբ:

 ԵՊԼՀ Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Վահան Զաքարյանի խոսքով` Թյուրաբյանը երաժշտության և ֆրանսերենի հետ ծանոթացել է միաժամանակ:

 

Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում, սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա՝ ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ ԵՊՀ-ում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ Աշխատել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, որտեղ շարունակել է ուսումը և ստացել է գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Աշխատանքի է անցել Նյու Յորքի Հանրային գրադարանում։

Թարգմանիչը հեղինակային համերգներ է ունեցել Երևանում, Միացյալ Նահանգների, Կանադայի մի շարք քաղաքներում և Փարիզում:

Թյուրաբյանը Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շառլ Ազնավուրի երգերը: 2010 թվականին Երևանում լույս է տեսել «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որի մեջ ընդգրկված են Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները:

 

Ֆրանսիական երգի երեկո՝ ԵՊԼՀ-ում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...