Ֆրանսիացի հեղինակները հյուրընկավեցին ԵՊԼՀ-ում

 Ֆրանկոֆոնիայի XVII-րդ երևանյան գագաթաժողովին ընդառաջ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և ‹‹Սիժեստ›› հրատարակչության հրավերով և վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ Հայաստան են ժամանել ֆրանսիացի գրողներ Ժան-Միշել Վերնոշեն, Յուսեֆ Հինդին և Էմանուել Լըրուան:

Հուրախություն մեզ, հեղինակները հոկտեմբերի 3-ին հյուրընկալվեցին նաև մեր հարկի տակ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի հետ նախատեսել էր համալսարանի ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հետ հանդիպում:

 

Հյուրերի խոսքով՝ իրենց համար ֆրանսերենի դասավանդման երկար ու պատվաբեր պատմություն ունեցող մեր բուհ հյուրընկալվելը հաճելի ու կարևոր նախաձեռնություն էր, որը մեծ սիրով կյանքի են կոչել:

Միջոցառման ընթացքում ֆրանսիացի հյուրերը հանդես եկան զեկույցով: Հանդիպման նպատակը հայ ուսանողներին ժամանակակից ֆրանսիական գրականությանը, դրա զարգացման արդի միտումներին ծանոթացնելն էր:

Հեղինակներն իրենց գրքերի մեկական օրինակ նվիրեցին ԵՊԼՀ-ի գրադարանին: 

 

Ֆրանսիացի հեղինակները հյուրընկավեցին ԵՊԼՀ-ում