Ամփոփվեցին «Սահակյան-Բաղրամյան հիմնադրամ»-ի հայտարարած Էսսեների մրցույթի արդյունքները

Սեպտեմբերի 22-ին մեր համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում հավաքվել էին մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ։ Բոլորն անհամբեր սպասում էին «Սահակյան-Բաղրամյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին, որոնք ամփոփելու էին ներկաների ջանքերի արդյունքները և հայտնելու էին երջանիկ հաղթողների անունները։

 

Ուսումնական տարվա սկզբին մեր համալսարանի Շրջանավարտների միավորումը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ SMART և CONNECT ծրագրերի շրջանակներում հայտարարեց էսսեների մրցույթ «Ներդրում Հայաստանում» թեմայով։ Մասնակիցներին առաջարկվել էր ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը, համոզիչ փաստարկներով հետաքրքրել և շահագրգռել դիմացինին՝ ցուցաբերելու ֆինանսական աջակցություն։ Հաղթողներին սպասում էին դրամական պարգևներ։

Մրցույթին դիմել էր 34 մասնակից, որոնցից 3-ը ստացան առաջին մրցանակ ($600), 3-ը՝ երկրորդ մրցանակ ($500) և 3-ը՝ երրորդ մրցանակ ($250)։ Մնացած մասնակիցները ստացան խրախուսական չորրորդ մրցանակ ($50)։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և հիշեցնում, որ ծրագիրը շարունակական է:

Ամփոփվեցին «Սահակյան-Բաղրամյան հիմնադրամ»-ի հայտարարած Էսսեների մրցույթի արդյունքները