«Կան ուսանողների փոխանակման ոչ ստանդարտ ծրագրեր, սովորական դարձած մրցույթներ, ինչպես անց են կացնում եվրոպացիների և ամերիկացիների հետ, մեր բարեկամությունը Ռուսաստանի, Երևանի «Ռուսական տան» հետ բխում է մեր սրտից»,- ասել է «Ռուսաստան. սեր առանց սահմանների» թեմայով ռուսաց լեզվի ուսանողական հանրապետական օլիմպիադայի արդյունքների մասին Վարդգես Եդոյանը՝ Միջազգային հարաբերությունների գծով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի տեղակալը։

30.04.2021 այս համալսարանում տեղի ունեցավ ռուսաց լեզվի V հանրապետական ​​ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլը և հանդիսավոր փակումը «Ռուսաստան. սեր առանց սահմանների» թեմայով, որը կազմակերպել էին Երևանի «Ռուսական տունը» և ԽՍՀՄ շրջանավարտների ասոցիացիան (Ռուսաստան) Հայաստանում: Օլիմպիադան անց է կացվել գրավոր, երկու փուլով:

«Մեծ հաճույք է նմանատիպ օլիմպիադաները բարձր մակարդակով անցկացնելը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ չնայած երկրում տիրող մթնոլորտին՝ այս տարի թե՛ աշխատանքներն էին ավելի լավը, թե՛ մասնակիցների ջանքերն էին բարձր մակարդակի։ Հուսով եմ՝ կամաց-կամաց ոչ միայն կվերականգնենք ռուսերենին տիրապետելու մակարդակը Հայաստանում, այլ նաև ազատ կխոսենք երկու լեզուներով»,- նշել է Հայաստանում ԽՍՀՄ (Ռուսաստան) համալսարանների շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ՆՈՒԱՍ լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը։

Կազմակերպիչների կարծիքին էին նաև օլիմպիադայի մասնակիցները։ Նրանք նշեցին, որ նման միջոցառումները ոչ միայն թույլ են տալիս ցույց տալ գիտելիքներդ և ստուգել ինքդ քեզ, այլ նաև նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Այս առիթով հաղթողներից մեկը ՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Շոթա Մարտիկյանը, իր աշխատանքը նույնիսկ ավարտել է նշանակալից մեջբերմամբ՝ ակնարկելով, որ տղաները սպասում են շարունակությանը. «Իսկ այս մասին կխոսենք մեր հաջորդ հանդիպմանը»:

«Ռուսաց լեզուն կարևոր է ԱՊՀ ողջ տարածքի համար, մեր ապագան կապված է այս լեզվի հետ», - ասել է Երևանի «Ռուսական տան» ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը։

Նշենք նաև, որ առաջին փուլին մասնակցելու համար օլիմպիադայի կազմկոմիտեն հայտեր է ստացել ՀՀ 12 պետական բուհերի 118 ուսանողներից: Հատկանշական է այն, որ աշխատանքների ավելի քան 70 տոկոսը գրվել է «Ճանապարհ դեպի տիեզերք ՝ մարդկության երազանքը» թեմայով (դեպի տիեզերք առաջին մարդու թռիչքի 60–ամյակի առթիվ)։

«Այսօր մենք հենց այնպես չենք նայում անծայրածիր կապույտին, հենց այնպես չենք հիանում աստղերով, ուսումնասիրում Ծիր Կաթինի, Մեծ Արջի համաստեղությունները, այսօր մենք ցանկանում ենք տիեզերքի հետ «դու»-ով խոսել։ Եվ մեր ցանկություններն ու իղձերն այսօր ավելի մեծ հավանականություն ունեն ի կատար ածվելու, քան առաջ»,- գրել է մասնակիցներից մեկը։

Առաջին փուլի լավագույն աշխատանքների հեղինակները մասնակցել են երկրորդ փուլին, որը տեղի է ունեցել օֆլայն տարբերակով։

Մասնակիցները գրել են էսսեներ հետևյալ թեմաներով՝ «Մեր բարի մուլտֆիլմերը» («Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 85-ամյակի առթիվ), «Մեր ողջ կյանքը խաղ է…» («КВН» ծրագրի 60-ամյակի առթիվ)։ Ըստ օլիմպիադայի արդյունքների՝ հաղթողներ ճանաչվեցին՝

Ռուսաց լեզվի ուսուցմամբ ֆակուլտետների ուսանողները՝

Անտոնյան Գոհար, Թորոսյան Ռուզաննա - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Օհանյան Կորյուն - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայոց լեզվի ուսուցմամբ ֆակուլտետների ուսանողները՝

Մարտիկյան Շոթա - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Այրիյան Կլարա - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Կարախանյան Լիաննա - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Մրցանակակիրները՝

Հայոց լեզվի ուսուցմամբ ֆակուլտետների ուսանողներն են՝ 

Բարսեղյան Ելիզավետա - Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Եղիազարյան Արման - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ղանդիլյան Նելի - Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային Հայաստանի ազգային համալսարան

Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին շնորհեցին նվերներ և մասնակցության վկայագրեր:

Երևանում ամփոփեցին ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի արդյունքները