ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2018 թվականի նոյեմբերի 26-ից 30-ը Խորվաթիայի Հանրապետության Զագրեբ և Սամոբոր քաղաքներում տեղի ունեցավ Էրազմուս + սեմինար՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայությանը՝ Ֆինլանդիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իտալիայի և Հայաստանի կազմակերպությունների մասնակցությամբ՝ «ԵԿԾ»-ն բոլորի համար խորագրով: Սեմինարը իրականացվում և համակարգվում էր “Outward Bound” Խորվաթիա կազմակերպության կողմից: Սեմինարը երկու տարի տևողությամբ Էրազմուս+ ռազմավարական համագործակցության ծրագրի գործողություններից մեկն էր:

 Ծրագրի ընթացքում ներկայացվեց Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար, ՍՄԱՐԹ ծրագրի հայաստանյան և ԵՊԼՀ համակարգող Լևոն Բաբամյանի և ԵՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի մասնագետ, ՍՄԱՐԹ ծրագրի օգնական Անի Հովսեփյանի կողմից:

Սեմինարի ընթացքում իրականացվեց հանդիպում Զագրեբի համալսարանի Կարիերայի կենտրոնի և Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ: ՍՄԱՐԹ ծրագիրը ներկայացվեց նաև վերոշյալ հանդիպումների ընթացքում: 

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: