Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի ներկայացումը Իսպանիայում

2019թ. ապրիլի 1-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում գտնվող Արրաբալ կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճանաչողական այց Իսպանիայի Մալագա քաղաք Հայաստանից, Մոլդովայից, Ուկրանիայից ու Վրաստանից ժամանակ թվով 12 մասնակիցների համար Էրազմուս+ ‹‹Երիտասարդների ակտիվացում›› ծրագրի շրջանակներում:

Այցի նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել Մալագայում իրականացվող տարբեր երիտասարդական, քաղաքացիական, բարեգործական, ձեռնարկատիրական ծրագրերի ու միջոցառումների մասին: Այցի ընթացքում ներկայացվել է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագիրը:

 

ԵՊԼՀ ներկայացուցիչները մասնակցել են Մալագայի տարբեր կազմակերպություններում կազմակերպված հանդիպում-քննարկումներին: Հանդիպում-քննարկումները հիմնականում առնչվում էին հետևյալ թեմաներին՝

  • ձեռնարկատիրություն և սոցիալական նորարարություններ,
  • երիտասարդների զբաղունակություն և գործազրկության պատճառները,
  • հատուկ կարիքներ ունեցող երեխաների ու երիտասարդների  ինտեգրում հասարակական կյանքում,
  • կայուն զարգացման նպատակներ (ՄԱԿ),
  • մասնակից 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում երիտասարդների կրթության, զարգացման և զբաղունակության հիմնախնդիրներ:

Իրականացվել է նաև այցելություն Մալագային քաղաքապետարան ու համայնքապետարան, որտեղ հանդիպում-քննարկումներ են իրականացվել համապատասխան պաշտոնատար անձանց հետ:

Մալագայի համալսարանում մասնակիցներին ներկայացվել են ուսանողների ու համալսարանի կողմից իրականացվող նորարարական ու ձեռնարկատիրական ծրագրերը, որոնք կարող են խթան հանդիսանալ ՀՀ-ում ևս նման նախաձեռնություններ իրականացնելու համար:

Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի ներկայացումը Իսպանիայում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...