ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊԼՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

2018թ. սեպտեմբերի 13-ին  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարերայի կենտրոնի տեղեկատվական օրն էր, որի ընթացքում ներկայացվեց Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կետրոնը, գործունեության ուղղությունները, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, միջոցառումները, թրեյնինգներն ու սեմինարները, կենտրոնի կողմից համակարգվող տեղեկան և միջազգային միջոցռումները: Հանդիպմանը ներկա էին տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ:

Կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն ու կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ներկաներին հանգամանալից տեղեկատվություն տվեցին կենտրոնի բոլոր ծրագրերի և մասնավորապես «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART)ծրագրի վերաբերյալ: Նշենք, որ աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ԵՊԼՀ-ում գործող Կարիերայի կենտրոնը մշտապես նախաձեռնում է նման հանդիպումներ՝ շահառուներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Հավելենք, որ Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցություն» ՀԿ ներկայացուցիչները նույնպես ներկա էին հանդիպմանը: Վերջիններս ներկայացրին կազմակերպությունը և գործառույթները ՍՄԱՐԹ ծրագրում:

 

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊԼՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ