2018թ. նոյեմբերի 8-16-ը Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա 2018թ. միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեկնարկել էր կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրի ընթացքում ներկայացվեց Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը:
Միջոցառումների շրջանակներում ԵՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի մասնագետ, ՍՄԱՐԹ ծրագրի օգնական Անի Հովսեփյանը նոյեմբերի 8-ին երիտասարդների համար անցկացրեց «Ինչպե՞ս կազմել CV և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմայով դասընթաց:
Նոյեմբերի 16-ին անցակացվեց «Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ», որի շրջանակներում ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, որը նաև ՍՄԱՐԹ ծրագրի հայաստանյան և ԵՊԼՀ համակարգողն է, ներկայացրեց ծրագիրը, ակնկալվող արդյունքները, թիրախային խմբերը և այլ մանրամասներ: