Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի ներկայացումը «Կրթություն և կարիերա 2019» մասնագիտացված ցուցահանդեսի ընթացքում

2019թ. ապրիլի 17-19-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվում է «Կրթություն և կարիերա 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը:

Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 18-ին կայացած 1-ժամյա տեղեկատվական հանդիպման ընթացքում ԵՊԼՀ-կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, որը նաև ՍՄԱՐԹ ծրագրի հայաստանյան և ԵՊԼՀ համակարգողն է, ինչպես նաև ԵՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի մասնագետ, ՍՄԱՐԹ ծրագրի օգնական Անի Հովսեփյանը ներկայացնում են ծրագրի նպատակները, ընթացիք աշխատանքները և արդյունքները:

Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի ներկայացումը «Կրթություն և կարիերա 2019» մասնագիտացված ցուցահանդեսի ընթացքում