ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՌՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 9-13-ը Վառնայի կառավարման համալսարանում (Varna University of Management) մեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատաժողով: Վերջինիս ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի ղեկավար, ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագրի համակարգող Լևոն Բաբամյանը և ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, «ԱՄԱՐԹ ծրագրի իրազեկման» ռազմավարությունը, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, այլոց շարքում:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից ուսանողների և գործատուների շրջանում իրականացված հարցումների արդյունքները, նախագծվեցին ՍՄԱՐԹ կենտրոնները և Գործընկեր երկրների ՊԴ կազմի թրեյնինգների ժամանակացույցը և թեմաները:

Երրորդ օրը՝ աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների քննարկում, որից հետո հանդիպման մասնակիցներն այցելեցին Վառնայի Իննովեյթոր ինկուբատորը (Innovator),  ծանոթացան գործող ձեռնարկատիրական ծրագրերին, միջոցառումներին:

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը:

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՌՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ