ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԱԴԵԲՈՐՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի շրջանակներում 2018թ. մայիսի 14-17-ը Պադեբորնի համալսարանում մեկնարկեց քառօրյա հանդիպում-աշխատաժողով: Վերջինիս ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, ծրագրում ներգրավված եվրոպական համալսարանների կողմից ներկայացվեցին ձեռնարկատիրական կրթության լավագույն փորձը, կարողությունների կառավարումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից ուսանողների և գործատուների շրջանում իրականացվելիք հարցաշարերը:  

Աշխատանքային օրերից մեկը նվիրված էր աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքների քննարկմանը, որից հետո հանդիպման մասնակիցներն այցելեցին Պադեբորնի Գառաժ33 ինկուբատորը (Garage33),  ծանոթացան գործող ձեռնարկատիրական ծրագրերին, միջոցառումներին:

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը:

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԱԴԵԲՈՐՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ