ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի շրջանակներում 2018թ. նոյեմբերի 12-16-ը Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանումմեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատաժողով: Վերջինիս ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊԼՀ-ի Ֆինանսական վարչության պետ Հասմիկ Ղազարյանը և ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, «ԱՄԱՐԹ ծրագրի իրազեկման» ռազմավարությունը, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, այլոց շարքում:

Առաջին աշխատանքային օրը հանդիպման մասնակիցներն այցելեցին Մուրսիա քաղաքի «Ինֆո» կենտրոն,  ծանոթացան գործող ձեռնարկատիրական ծրագրերին, միջոցառումներին, Իսպանիայում ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղություններին և այլն:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից ուսանողների և գործատուների շրջանում իրականացված հարցումների վերջնական արդյունքները, քննարկվեցին ՍՄԱՐԹ կենտրոնները, կենտրոնների գործունեության ուղեցույցը, ինչպես նաև Գործընկեր երկրների ՊԴ կազմի թրեյնինգների ժամանակացույցը և թեմաները:

Երրորդ օրը՝ աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների քննարկում, նոր ծրագրերի և հնարավորությունների քննարկում:

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը:

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ