ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸԷՐԱԶՄՈԻՍ + (InnoCENS)ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագրի շրջանակներում 2018թ. օգոստոսի 8-ին հայաստանյան համակարգողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիպեցին «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում» (InnoCENS)ծրագրի հայաստանյան համակարգող, ՃՇՀԱՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկեցին երկու ծրագրերը, վերջիններիս նպատակները, թիրախային խմբերը, ակնկալվող վերջնարդյունքները և համագործակցության հնարավոր եզրերը, համատեղ ծրագրերը և միջոցառումները:

Վարազդատ Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց նաև 2018թ. մայիսի 11-ին ծրագրի շրջանակներում բացված «Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն»-ը, կենտրոնի գործունեության ուղղությունները և առաքելությունը: Կենտրոնը հարմարավետ  միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին գաղափարների զարգացման համար և աջակցում նորարար գաղափարների ստեղծմանը, իրագործմանն ու առևտրայնացմանը։

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸԷՐԱԶՄՈԻՍ + (InnoCENS)ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԵՏ