ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ծրագրի գործընկերների այցը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում մարտի 13-ին ՍՄԱՐԹ ծրագրի մասնակից համալսարանների ներկայացուցիչները այցելեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն:

Ներկայացուցիչների շարքում էին ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար, ՍՄԱՐԹ ծրագրի լոկալ համակարգող Լևոն Բաբամյանը, ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը, Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջազգային ծրագրերի ղեկավար Անդրես Աբադը և նույն համալսարանի Բիզնեսի կառավարման բաժնի դասախոս Վիտա Ժուկովան: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: 

Հանդիպումը իրականացվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կրթության ոլորտի ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանի և մշակույթի ոլորտի համակարգող Վարդուհի Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՍՄԱՐԹ ծրագիրը, ծրագրի նպատակները, վերջնաարդյունքները և ընթացիկ աշխատանքները: Քննարկվեցին համագործակցության եզրերը, համատեղ ծրագրերը: 

ԷՐԱԶՄՈՒՍ + ՍՄԱՐԹ ծրագրի գործընկերների այցը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը