Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում 2021թ. օգոստոսի 17-19-ը Վառնայի կառավարման համալսարանում մեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատաժողով: Վերջինիս ժամանակ ՍՄԱՐԹ ծրագրի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:
Աշխատաժողովը մեկնարկեց ծրագրի համակարգող Նիկոս Զահարիսի և համահակարգող Ելենա Սիմչուկի ողջույնի խոսքերով։ Ելույթ ունեցան Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:
Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, իրականացված վերապատրաստումները, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, առաջիկայում սպասվող միջոցառումները՝ առցանց հաքաթոն, ազգային մրցույթներ, եզրափակիչ կոնֆերանս:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնների աշխատանքները, երիտասարդների աջակցման ծրագրերը, Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղությունները և այլն:
Կատարվեց նաև աշխատանքների ամփոփում, ինչպես նաև հետագա անելիքների, նոր ծրագրերի և հնարավորությունների քննարկում:
ԲՊՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում են ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ԲՊՀ-ի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը: