ԵՊԼՀ ուսանողները մասնակցեցին վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը

2019 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության գրողների միության աջակցությամբ վրացերենի օրվան նվիրված միծոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց «Վրաց պոեզիայի երեկո»: Վրաստանից հրավիրված էին վրացի գրողներ Լևան Զարիձեն և Լեքսո Դորեուլին (նրանց բանաստեղծությունները թարգմանված են հայերեն): Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ գրողների միության Նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Գագիկ Դավթյանը և այլք, ովքեր կարևորեցին այս միջոցառման նշանակությունը վրաց-հայկական գրական հարաբերությունների զարգացման գործում:

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊԼՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ կուրսի վրացերեն ուսումնասիրող մի խումբ ուսանողներ, ովքեր կարդացին վերոհիշյալ գրողների բանաստեղծությունները:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը