Ս. թ. փետրվարի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հրավերով ԵՊԼՀ 10 ուսանողներ այցելեցին նախագահի նստավայր՝ ռուսական ռոմանսների հրաշալի երեկոն վայելելու։ Բացի ուսանողներից ներկա էին նաև ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Ն. Անտոնյանը, Անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանը, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն. Խաչատրյանը և ռեկտորի խորհրդական Մ. Աբրահամյանը։

ԵՊԼՀ ուսանողները հյուրընկալվել էին նախագահի նստավայրում