Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց երեկույթը:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դահլիճում հավաքված 2018-2019 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները սրտի թրթիռով սպասում էին իրենց դիպլոմների հանձման արարողությանը:

Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո թմբուկահարները հանդիսավոր կերպով ներս բերեցին ՀՀ-ի և ԵՊԼՀ-ի դրոշները:

Առաջին խոսքը տրվեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը սրտանց շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և ասաց, որ տեսնելով այդքան երջանիկ աչքեր՝ իրեն է հիշում տարիներ առաջ՝ բուհն ավարտելիս:

- Վստահ եմ, որ ԵՊԼՀ-ն դարձել է ձեզ հարազատ և այսօր դուք հեռանում եք համալսարանից, բայց գնում եք դեպի նոր ավելի գեղեցիկ և հասուն կյանք: Մեզ մնում է ավելացնել, որ դուք միշտ կունենաք մեր աջակցությունը և քաջալերանքը:

Այսպիսով հորդորում եմ ձեզ դառնալ մեր շրջանավարտների միության անդամ. միշտ մնացե՛ք մեզ հետ, - ասաց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:

ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, շարունակելով ռեկտորի խոսքը, ավելացրեց, որ բուհը տալիս է ոչ միայն կրթություն այլ նաև գիտակցություն:

- Մրցակցության մեջ լինելու համար ձեզ հարկավոր է շարունակել ինքնակրթությամբ զբաղվել. այն գիտելիքները, որոնք այդ ճանապարհով ձեռք կբերեք, միշտ կուղեկցեն ձեզ ձեր կյանքում և ճիշտ ուղու վրա կդնեն: Ուզում եմ ձեզ մի փոքրիկ խորհուրդ տալ. երբեք կապը չկտրեք ձեր բուհի հետ: Շնորհավորում եմ ձեզ. բարի՜ ճանապարհ:

Հատուկ հրավիրված հյուրերից էր նաև Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև ԵՊԼՀ-ի շրջանավարտ Ռուբեն Բաբայանը, որն այսպես շնորհավորեց շրջանավարտներին.

- Շնորհավորում եմ, բոլոր շրջանավարտներին, ոչ միայն այն բանի համար, որ սովորել և ավարտել են այս բուհը, այլ այն բանի համար, թե ինչքան ճիշտ և գեղեցիկ են կազմակերպել այս ամենը: Յուրաքանչյուր մարդ ունի իր երազանքի ուսուցիչը, իմ բախտը բերել է. ես շատ այդպիսի ուսուցիչներ ունեմ, հպարտ եմ, որ հիմա այստեղ եմ՝ իմ հարազատ Բրյուսովի շրջանավարտների կողքին. ձեզ բարի երթ,- ասաց Ռուբեն Բաբայանը:

ԵՊԼՀ-ի տաղանդավոր ուսանողների կազմակերպած փոքրիկ համերգային ծրագրից հետո խոսքը փոխանցվեց ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին, որն արել էր ամեն ինչ այդ օրը շրջանավարտների համար տոն դարձնելու համար: Նա շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին և հատուկ հրավիրված հյուրերին, որոնք ականատես էին լինելու ԵՊԼՀ շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությանը:

- Հարգելի՛ շրջանավարտներ, դուք գիտեք, որ երկրի վրա կա մի վայր, որտեղ կան մարդիկ, որոնք միշտ սիրում ու սպասում են ձեզ, և դա ձեզ հարազատ համալսարանն է: Ուսանողական տարիները կյանքի լավագույն շրջանն են՝ նոր գիտելիքներով, օգտակար ծանոթություններով և պայծառ իրադարձություններով: Մինչ հրաժեշտ տալը ուզում եմ փոքրիկ խորհրդով կիսվել. էվոլյուցիայի ընթացքում մարդկությունը միշտ էլ ընտրության հնարավորություն է ունեցել, իսկ ճիշտ ընտրությունը առաջընթացի բանալին է: Ամենակարևորը՝ ինչ էլ պատահի, ինչ իրավիճակում էլ որ հայտնվեք այս կյանքում, միշտ մնացե՛ք մարդ, հիշե՛ք՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ՝ մարդը բարձրագույն արժեք է: Հաջողություն եմ մաղթում ձեզ, - ասաց ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը:

Միջոցառման առաջին մասի վեջում հանդիսավոր կերպով բեմ հրավիրվեցին կարմիր դիպլոմի արժանացած բոլոր ուսանողները և ստացան իրենց դիպլոմները, որից հետո շրջանավարտների համար նախատեսված էր լուսանկարահանում:

Արդեն երեկոյան կազմակերպված էր անմոռանալի երեկույթ՝ երաժշտությամբ ու տոնական տորթով:

Նյութը պատրաստեց ԵՊԼՀ ուսանող Նոնա Ղազարյանը

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: