ԵՊԼՀ ներկայացուցիչները՝ Եվրոպական միջազգային շաբաթին (Օպոլե համալսարանում)

Էրազմուս+ ՊԴ կազմի շարժունության ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը և Անգլերենի ամբիոնի դասախոս Ստելլա Մարտիրոսյանը մեկնել են Լեհաստանի Օպոլե համալսարան՝ մասնակցելու Լեհաստանի Օպոլե համալսարանում կազմակերպվող եվրոպական միջազգային շաբաթին` ներկայացնելով ԵՊԼՀ-ի գործունեությունը, հաստատելով մասնագիտական կապեր և արդյունքում զարգացնելով մասնագիտական հմտությունները: Միջազգային շաբաթի շրջանակներում իրականացվել են աշխատաժողովներ հետևյալ թեմաներով՝

  • սոցիալական, մշակութային ու ազգային համակարգերում միջգիտակարգային մոտեցումների կիրառում,
  • հաստատությունների քաղաքականություններ և ռազմավարությունների մշակում,
  • միջազգային ակադեմիական շարժունության հնարավորություններ, առավելություններն ու թերությունները,
  • միջազգային ուսանողներին առաջարկվող կրթական ծրագրեր,
  • գիտական աշխատանքների տպագրությունների խթանում,
  • ակադեմիական միջավայրում խտրականության դեմ պայքարի միջոցներ,
  • ձեռնարկատիրական կրթություն:

Հանդիպումներ են տեղի ունեցել Օպոլեի համալսարանի աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Աշխատաժողովների ու հանդիպումների ժամանակ ԵՊԼՀ մասնակիցները ներկայացրել են ԵՊԼՀ-ի փորձը վերոնշյալ թեմաների շուրջ, ինչպես նաև հանդես են եկել ԵՊԼՀ-ի գործունեության մասին պատմող ներկայացմամբ, որի արդյունքում մասնագիտական կապեր են հաստատվել Օպոլեի համալսարանի և այլ բուհերի հետ:

ԵՊԼՀ ներկայացուցիչները՝ Եվրոպական միջազգային շաբաթին (Օպոլե համալսարանում)