Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  հոկտեմբերի 5-ին ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ք. Ծատուրյանը, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանը, ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանը, Ավստրիական գրադարանի գիտական ղեկավար Լ. Սաֆարյանը, գերմաներեն դասավանդող դասախոսներ և ուսանողներ: «Գերմաներենի օրեր Հայաստանում» միջոցառումների շրջանակում տեղի ունեցած այս հանդիպման ընթացքում պարոն Քիսլերը ընթերցեց հատվածներ Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպից:

Միջոցառմանը ներկա էր նաև եպի հայերեն թարգմանիչ Գայանե Գինոյանը, որը հատվածներ ներկայացրեց հայերեն թարգմանությունից:

 

Հանդիպման սկզբում ԵՊԼՀ ռեկտորը ողջունեց հյուրերին. «Ուրախ ենք ողջունել Ձեզ ԵՊԼՀ-ում: ԵՊԼՀ-ն կարևորում է գերմանայի դեսպանատան  հետ համգործակցությունը:  Մենք պատրաստակամ ենք էլ ավելի ընդլայնելու այդ կապերը: 45-ից ավելի լեզուներով թարգմանված միջազգային բեստսելլերը համարվում է գերմանական գրականության ամենաճանաչված ստեղծագործություններից մեկը:

Պատահական չէ, որ 2008 թվականին Շլինկի ‹‹Ընթերցողը›› վեպի հիման վրա նկարահանված համանուն դրաման նոմինացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 5 անվանակարգերում»- նշեց ԵՊԼՀ ռեկտորը::

Դեսպանը շնորհակալություն հայտեց ԵՊԼՀ ղեկավարությանը հանդիպման համար և հույս հայտնեց, որ նման հանդիպումների արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ կծնվեն, որոնք կամրապնդեն համագործակցությունը:

ԵՊԼՀ ռեկտորը վստահություն հայտնեց, որ ԵՊԼՀ-ի և դեսպանատան միջև սկիզբ առած համագործակցությունը առավել կնպաստի երկու ժողովուրդների միջև միջազգային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին նաև Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան, որտեղ գրադարանի գիտական ղեկավար Լ. Սաֆարյանը, ներկայացնելով գրադարանը, փաստեց 4000-ից ավել գերմանալեզու գրականության առկայության կարևորությունը գերմաներեն ուսումնառողների համար:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում:

ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ վերջին սեմինարները Հելլենիկ Միջազգային Համալսարանի ...

06.09.2019

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 2-ից 6-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան ...