ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն ընդլայնում է գործունեությունը

Հունիսի 4-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Կ. Հարությունյանի ղեկավարությամբ, և Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են Չինաստանի Հանբանի՝ Կունֆուցիուսի ինստիտուտների գլխամասի տնօրենի տեղակալ Ժաո Գուոչենգի և գրասենյակի այլ ղեկավար անձնակազմի հետ։ Պատվիրակության կազմում էին նաև ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Մեյհուա Յանը, ինչպես նաև Դալիանի օտար լեզուների համալսարանի ռեկտոր Լյու Խունը։

Այցելության և հանդիպման նպատակն էր ստորագրել ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի զարգացման, ինչպես նաև չինարենի ուսուցիչների պատրաստման համատեղ մասնագիտական կրթական ծրագրի իրագործման վերաբերյալ համաձայնագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կոնֆուցիուսի ինստիտուտի ընդլայման և զարգացման հեռանկարները, վերջինիս օրինակելի կարգավիճակի շնորհումը, և, մասնավորապես, չինարենի ուսուցիչների պատրաստման հիմնախնդիրները, որոնց շուրջ կողմերը եկան ընդհանուր համաձայնության։

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանը կարևորեց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի դերը Հայաստանում չինարենի դասավանդման և տարածման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվեցին երկու կարևոր համաձայնագրեր ԵՊԼՀ-ում «Կոնֆուցիուսի ինստիուտ»-ի հետագա զարգացման և Կոնֆուցիուսի ինստիտուտի գլխամասային գրասենյակի և ԵՊԼՀ-ի միջև չինարենի ուսուցչի մասնագիտական կրթական ծրագրի ստեղծման վերաբերյալ։ Հարկ է նշել, որ աշխարհի 534 Կոնֆուցիուսի ինստիտուտների մեջ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագիրը կլինի 16-րդը։

Հունիսի հինգին պատվիրակությունը կայցելի Դալիանի օտար լեզուների համալսարան՝ համագորածակցության մանրամասները քննարկելու համար։

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն ընդլայնում է գործունեությունը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան ...

24.06.2019

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ ...

ԵՊԼՀ-ն սիրով սպասում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ծրագրի ...

21.06.2019

Հարգելի ուսանողնե՛ր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

20.06.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր ...

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

17.06.2019

Ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ: