Չորսօրյա այցի ընթացքում ՈԱԱԿ փորձագետները հանդիպումներ են ունեցել ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, ԵՊԼՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների, կառուցվածային ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի, ինքնավերլուծությունն իրականացրած աշխատանքային խմբի ներկայացուցիչների, գործատուների ներկայացուցիչների, Ուսանողական խորհրդի անդամների, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների հետ: Փորձագիտական խումբը նաև իրականացրել է ԵՊԼՀ ռեսուրսների դիտարկում՝ այցելելով լսարաններ, գրադարան, դահլիճներ, լինգաֆոնային կաբինետներ, ճաշարան, բուժկետ, սպորտդահլիճ, հանրակացարան:
Այցի արդյունքների, ինչպես նաև ԵՊԼՀ ինքնավերլուծության զեկույցի ուսումնասիրության արդյունքում ՈԱԱԿ փորձագիտական խումբը ԵՊԼՀ-ի է պատրաստվում ներկայացնել փորձագիտական զեկույց, որտեղ փորձագետների կողմից ներկայացված կլինեն խորհրդատվություններ՝ բուհի գործունեության բարելավման ուղղությամբ: