ԵՊԼՀ-ում կայացավ FLEXWBL ծրագրի մեկնարկային հանդիպումը

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ.-ի մրցույթի արդյունքում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկվել է «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» (FLEXWBL) միջազգային ծրագրում, որի մեկնարկային հանդիպումների շարքը նախատեսված է իրականացնել 2019թ. դեկտեմբերի 16-ից 20-ը:

Ծրագրում ներառված են մի շարք համալսարաններ Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից, Ավստրիայից, ինչպես նաև երեք համալսարան Հայաստանից՝ այդ թվում նաև ԵՊԼՀ-ն:

Այդ մեկնարկային հանդիպումների շարքից հերթականը՝ 2019թ. դեկտեմբերի 17-ի հանդիպումը, կայացավ ԵՊԼՀ կոնֆերանս-դահլիճում: ՌԴ և Եվրոպայի մի շարք համալսարանների դասախոսներ, ռեկտորներ ու հետազոտողներ հավաքվել էին ձևավորելու ծրագրի օրակարգը, քննարկելու մարտահրավերները և հետագա անելիքները:

Մասնակիցները հանդես եկան զեկույցներով ծրագրի իրականացման պայմանների, ժամկետների հստակեցման, անդամների միջև համագործակցության հետագա ուղիների ձևավորման մասին:

Մասնակիցների միջև ծավալված քննարկումների արդյունքում ձևավորվեց իրականացվելիք ծրագրի նախագիծը, որոշվեց մասնակիցների միջև կատարել աշխատանքի որոշակի բաժանում և աշխատանքային խմբերի ստեղծում:

Հանդիպումն  ամփոփվեց համատեղ լուսանկարով՝ ջերմ աշխատանքային մթնոլորտում:

ԵՊԼՀ-ում կայացավ FLEXWBL ծրագրի մեկնարկային հանդիպումը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Մայիսի 25-ից մեկնարկել են «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին։

Մայիսի 25-ից մեկնարկել են «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին:

Այսօր ավարտվեց «Մասնագիտական մանկավարժության» ավարտական աշխատանքների առցանց ...

26.05.2020

Հաջողություն Ձեզ, սիրելի շրջանավարտներ, և հիշեք, որ Ձեր մայր բուհի դռները միշտ բաց են Ձեր առջև:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում

26.05.2020

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հետևել COVID-19 համավարակի վերաբերյալ զարգացումներին և անում է հնարավորը, որպեսզի ուսանողները և համալսարանի անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այս ...