Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու միջազգային ծրագրերում`

1. «Հայաստանում հետբուհական կրթության բարեփոխումը՝ ակադեմիական ու արդյունաբերական կարիքների և ԵՄ ներկայիս փորձին համահունչ», համակարգող Եվրասիա միջազգային համալսարան (Հայաստանի Հանրապետություն)
2. «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում», համակարգող Լիեփայաս համալսարանի (Լատվիայի Հանրապետություն)

Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի նպատակն է խթանել Ծրագրային և Գործընկեր երկրների կրթական համակարգերի և բուհերի միջև համագործակցությունը և տեսանելի դարձնել վերջիններիս արդիականությունն ու միջազգայնացումը:

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում