ԵՊԼՀ-ն միացավ Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի առցանց հեռարձակվող փառատոնին

Մարտի 15-ին` ժամը 12.00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը միացավ Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի առցանց հեռարձակվող փառատոնին:

2019թ. մարտի 13-ին Ֆրանսիայում մեկնարկեց Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Այս տարի տոնն ընդգրկում է ավելի քան 4000 կինոսրահ Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ևս 30-ը՝ Ֆրանսիայից դուրս, որոնք հանդես են գալիս որպես կարճամետրաժ կինոյի յուրահատուկ դեսպաններ: Տարածքային այսպիսի մեծ ընդգրկումն իր բացատրությունն ունի. ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը միջազգային բաց կինոհարթակ է, որի միջոցով կինոսիրողները հնարավորություն ունեն ծանոթանալու ֆրանսախոս կինոյի նորարական մտքին և նրա միջոցով հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ լեզվին և մշակույթին:

 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը երկրորդ անգամ էր մասնակցում առցանց հեռարձակվող այս փառատոնին: Միջոցառումն իրականացվում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: Ֆրանսիական կինոն լավագույնս ներկայացնելու այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողը Վ.Բրյուսովի անվան համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնն էր: Միջոցառումը վարեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի համակարգող, կինոգետ և թարգմանիչ Նունե Գալստյանը:

Ցուցադրությունից հետո կազմակերպված բանավեճը վեր հանեց ֆրանսիական բաժնի ուսանողների՝ ֆրանսերեն կենդանի խոսքը լսելու, ըմբռնելու հմտությունները, բարձրացված հարցերի շուրջ գրագետ ֆրանսերենով մտքեր փոխանակելու կարողությունը:

ԵՊԼՀ-ն միացավ Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի առցանց հեռարձակվող փառատոնին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: