ԵՊԼՀ-ն կմասնակցի Հայաստանում Դոկտորական կրթության բարեփոխման գործընթացին

Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկվեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) ծրագիրը։

Ծրագրի բացման արարողությանը ելույթ ունեցան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանի, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ՀՀ և ԵՄ բուհերի ներկայացուցիչներ։

ԵՊԼՀ-ն հանդիսանում է ARMDOCT ծրագրի կոնսորցիումի անդամ և միևնույն ժամանակ համակարգելու է երկրորդ աշխատանքային փաթեթը, որը միտված է դոկտորական կրթության համակարգի բարելավմանը Հայաստանում:

 

ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, լինելով ARMDOCT ծրագրի համակարգողը բուհում, Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացրեց ծրագրի երկրորդ աշխատանքային փաթեթի մեկ տարվա համար նախատեսվելիք նախագծերը, գործողությունները ու ակնկալիքները:

Նշենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և տնտեսության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագիրը միտված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։

ԵՊԼՀ-ն կմասնակցի Հայաստանում Դոկտորական կրթության բարեփոխման գործընթացին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...