Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թիմը՝ «ԳրինԴոմ» (GreenDom) ստարտափ նախագծով, որը կարող եք դիտել այստեղ` 
https://creativespark-bigidea.uk/finalists-2019/greendom/:

«ԳրինԴոմ» նախագծի նպատակն է ստեղծել ջերմոց, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան ստանալ անվճար թերապիա՝ աճեցնելով բույսեր, միաժամանակ ձեռք բերելով հմտություններ հետագայում աշխատաշուկա մուտք գործելու համար:

Թիմը, որի անդամենրն են ԵՊԼՀ ուսանողներ էմմա Գրիգորյանը, Հրագ Մարգարյանը և Ազգանուշ Մնացականյանը, կստանա 3000 ֆունտ ստերլինգ գումարի դրամաշնորհ իրենց ծրագրի մեկնարկի համար, մենթորական աջակցություն, ինչպես նաև թիմից մեկը ուսուցողական այց կկատարի դեպի Միացյալ Թագավորություն։ Մրցանակները հաղթողներին հանձնեց Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կրթական ծրագրերի տնօրեն Ռիչարդ Էվերիտը։ 

Սա 5 ամսվա լարված աշխատանքի արդյունք է․ 24 վերապատրաստողի և 500 ուսանողի վերապատրաստում, 13 գաղափարից 6-ը մասնակցեցին մրցույթին և ահա, արդյունքն ակներև է։

ԵՊԼՀ «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի ընթացքին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/2XJx59m, իսկ մրցանակների հանձնման արարողությունն այստեղ՝ https://bit.ly/30Fy4VU:

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի հաղթողներ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...