ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակչի հաղթողներ

ԵՊԼՀ-ի ուսանողները մեկ անգամ ևս ցույց տվեցին իրենց ստեղծարարությունը և պատրաստվածությունը գործարար ձեռնարկներ մեկնարկելու հարցում: Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթին Հայաստանից ներկայացվել էր 43 ստարտափ նախագիծ, որոնցից 6-ը՝ ԵՊԼՀ-ից: ԵՊԼՀ-ից ներկայացված ծրագրերից 2-ը ժյուրիի կողմից ճանաչվել էին հաղթող սոցիալական ազդեցություն (Social Impact) կատեգորիայում: Նրանց ներկայացրած տեսանյութերն այժմ հասանելի են առցանց, և կարող եք քվերակել ԵՊԼՀ GreenDom (https://bit.ly/2NsWK2f) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի “Braille pencil” (https://bit.ly/2NDYeqC) ծրագրերի թիմերի օգտին՝ օգնելով շահել մինչև 25,000 բրիտանական ֆունտ արժողությամբ մրցանակ ներկայացրած գաղափարն իրագործելու համար:

 

Իսկ ս.թ. հուլիսի 1-ին հաղթանակած թիմերի անդամները, ինչպես նաև, ԵՊԼՀ-ի «Ստեղծարար միտք» ծրագրի մի շարք մասնակիցներ, ներկա գտնվեցին «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ծրագրի բոլոր շահառու բուհերի ներկայացուցիչները, մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները, ժյուրիի անդամները և այլ հյուրեր: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, ով նաև հանդիսանում է ԵՊԼՀ-ում «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի համակարգողներից: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ և գործընկեր բուհերի 24 դասախոս և շուրջ 500 ուսանող զարգացրել են իրենց ստեղծարար ձեռնարկատիրական հմտությունները և կարողությունները:

ԵՊԼՀ «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի ընթացքին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/2XJx59m:

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի ազգային եզրափակչի հաղթողներ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...