ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը մասնակցեց «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին

Ուրախ ենք տեղեկացնել, որ մարտի 5-ին կայացավ «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառը, որի նպատակն էր ստեղծել հարթակ մի շարք ՀԿ-ների, երիտասարդական և միջազգային կառույցների համար՝ ներկայացնելու աշխատանքային պրակտիկայի, կամավորության, փոխանակման և այլ տարաբնույթ ծրագրերի տարբերակներ երիտասարդների համար։

ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը նույնպես մասնակցեց տոնավաճառին, որի ընթացքում երիտասարդներին ներկայացվեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը, վերջինիս գործունեության ուղղությունները, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, միջոցառումները, թրեյնինգներն ու սեմինարները, Հայաստանում և արտերկրում առկա թափուր աշխատատեղերը, կամավորակական հնարավորությունները, երիտասարդական փոխանակման ծրագրերը, կրթական ծրագրերը, Էրազմուս+ ծրագրերը, Եվրոպական համերաշխության կորպուս ծրագիրը, ինչպես նաև Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը: