Սույն թվականի նոյեմբերի 26-ից 30-ը Խորվաթիայի Հանրապետության Զագրեբ և Սամոբոր քաղաքներում Ֆինլանդիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իտալիայի կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ «ԵԿԾ»-ն բոլորի համար խորագրով Էրազմուս + սեմինար՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայությանը (European Voluntary Service): Սեմինարը իրականացվում և համակարգվում էր “Outward Bound” Խորվաթիա կազմակերպության կողմից: Սեմինարը երկու տարի տևողությամբ Էրազմուս + ռազմավարական համագործակցության ծրագրի գործողություններից մեկն էր: Ծրագրի նպատակն էր խթանել ԵԿԾ-ի տարածմանը, փորձի փոխանակմանը, լավագույն փորձի ներկայացմանը և նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվեցին «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը, ծրագրի բոլոր մանրամասները, մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց փորձը, առկա բոլոր խնդիրները և մարտահրավերները: Հատկանշական է, որ ԵՊԼՀ-ն միակ բուհն է տարածաշրջանում, որն իրականացնում է ԵԿԾ ծրագիրը, համադրելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը։ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը և Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ներկայացրին ԵՊԼՀ-ի փորձը, ծրագրի իրականացման մոտեցումները և ռազմավարությունը: ԵՊԼՀ-ում ԵԿԾ ծրագիրը համակարգում է Կարիերայի կենտրոնը:

Հավելենք, որ սեմինարի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում Զագրեբի համալսարանի Կարիերայի կենտրոնի և Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին համագործակցության հնարավոր եզրերը և համատեղ ծրագրերը: 

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: