ԵՊԼՀ-ականների մասնակցությամբ մեկնարկեց «Մասնագիտությունների օր-2019» միջոցառումը

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում այսօր՝ 13:00-ին, մեկնարկեց «Մասնագիտությունների օր-2019» միջոցառումը:

Միջոցառումը նպատակ է հետապնդում ներկայացնել ԵՊԼՀ-ում առկա մասնագիտությունները. յուրաքանչյուր մասնագիտություն ներկայանում է իր առանձին տաղավարով:

Այցելուները հիմնականում Վանաձորի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ են, որոնք գալիս են և համապատասխանաբար ծանոթանում ԵՊԼՀ-ոււմ դասավանդվող մասնագիտություններին: Նրանք իրենց հետ վերցնում են տարբեր տաղավարներից համապատասխան բուկլետներ, որոնք պարունակում են տեղեկատվություն տվյալ մասնագիտության մասին:

Ստորև ներկայացնում ենք միջոցառումը լուսանկարների շարքով: