Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակության այցը ԵՊԼՀ

Հոկտեմբերի 17-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Հան Դաչուանի գլխավորությամբ: Այցի շրջանակում, պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարության հետ՝ ԵՊԼՀ-ի Չինարենի կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը, ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը և այլք:  Հանդիպման հիմնական նպատակը երկու կողմերի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի մշակումն էր:

Պրն. Դաչուանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ՉՀԳԱ Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի (ՌԱԵԿԱԻ) տնօրեն Սուն Չժունանչժին, ՉՀԳԱ Ֆինանսների, ենթակառուցվածքների և ծրագրավորման կառավարման ղեկավար Ցյույ Յունյին, ՉՀԳԱ Սպասարկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ցայ Լին, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի տնօրենի տեղակալ Կոու Վեյը, ՉՀԳԱ ՌԱԵԿԱԻ գիտական մասին վարիչ Վան Սյաոցյուանը, ՉՀԳԱ Ասիայի և Աֆրիկայի միջազգային համագործակցության կառավարման բաժնի ղեկավար Լի Բինը,  ՉՀԳԱ ՌԱԵԿԱԻ գրադարանի ղեկավար Սուն Հունը, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վան Ցզյանհուան, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի ավագ գիտաշխատող Մա Ֆենը և ՉՀԳԱ Եվրասիայի միջազգային համագործակցության կառավարման բաժնի ղեկավար Յույ Ցզյանֆեյը:

 

ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերի գծով պրոռեկտոր Բ. Մարգարյանը, ողջունելով ներկաներին, վստահություն հայտնեց, որ հանդիպումը նոր, ավելի լայն հեռանկարներ կբացի հայ-չինական հարաբերությունների զարգացման համար՝ իբրև ապացույց նշելով բուհի որդեգրած քաղաքականությունը լեզվի տարածման գործում:

ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը ներկայացրեց ֆակուլտետում առկա հասարակագիտական ծրագրերը՝ նշելով, որ չինարենը բուհում դասավանդվում է ոչ միայն որպես առաջին, այլև՝ երկրորդ և երրորդ օտար լեզու:

ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանի խոսքով՝ ֆակուլտետի ուսանողներից ամեն տարի մեկնում են Չինաստան, սովորում և վերադառնում, ինչը հատկապես կարևոր է երկու մշակույթների փոխշփման պարբերականության տեսանկյունից:

ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Ա. Չուլյանն էլ գոհունակություն հայտնեց, որ չինական պատվիրակության կազմում գրադարանավար ևս կա.

‹‹Մեր գրադարանում առկա է շուրջ 200 հազար կտոր գիրք, իսկ գրադարանի ողջ ֆոնդը գրանցված է էլեկտրոնային քարտարանում և հասանելի է բոլորին: Նպատակ ունենք նաև չինարեն ֆոնդ ստեղծել, ինչն, իհարկե, բարդ խնդիր է, սակայն Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ հնարավոր նախաձեռնություն է››,- նշեց ԵՊԼՀ գրադարանի ղեկավարը:

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Հան Դաչուանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար.

‹‹Մեր պատվիրակության անդամների մեծամասնությունն առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն հասցրել է սիրել ձեր հայրենիքը:  Շատ ենք հավանել հատկապես ձեր բնությունն ու խոհանոցը: Հայաստան այցի շրջանակում նպատակ ունենք խորացնել մեր երկրների հարաբերությունները, որոնք շատ հին պատմություն ունեն՝ հասնելով դեռ հայտնի «Մետաքսի ճանապարհ»-ի շրջան: Արդեն 26 տարի է անցել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Համագործակցությունը տարբեր կողմերով զարգանում և դրա համար լավ հող է նախապատրաստված, քանի որ երկու երկրներն էլ նոր փուլ են թևակոխել: Երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման համատեքստում հատկապես կարևորվում է համագործակցությունը հումանիտար և հասարակական ոլորտներում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում բացվել է չինարենի խորացված ուսուցման դպրոց և նաև, որ ձեր համալսարանում այսպիսի կարևորություն է տրվում մեր լեզվին: Այս առումով մեծ ուշադրության է արժանի Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը հիանալի հարթակ է››,- նշեց պարոն Դաչուանը:

Չինական կողմը ներկայացրեց ՉՀԳԱ ակադեմիայի գործունեությունը, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ ԵՊԼՀ-ն հետագայում ավելի ակտիվ մասնակցություն կունենա ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև պաշտոնական ճաշ՝ ԵՊԼՀ-ի և Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավարության մասնակցությամբ, որին էլ հետևեց դասախոսների և ուսանողների հետ քննարկում և փորձի փոխանակում:

 

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակության այցը ԵՊԼՀ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...