ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՏ Դ`ԱԶՈՒՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ MINERVA ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2019 թվականի մայիսի 20-24 կայացավ MINERVA ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների ճանաչողական այցը Ֆրանսիայի Կոտ դ`Ազուր համալսարան: Այցի նպատակն էր ծանոթանալ ԵՄ գործընկեր հաստատությունների (Բելգիայի Միջերկրածովյան տարածաշրջանային միավորման գիտական և տեխնիկական տեղեկատվության ուսուցման կենտրոն, Լիեժի, Ստուդի Գուլիելմո Մարկոնիի և Վալենսիայի, Կոտ դ՛Ազուր, Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարաններ) հանրամատչելի գիտության ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականությանը, կանոնակարգերին, դրանց մշակման գործընթացներին և արդյունքներին, ինչպես նաև գիտական հանրամատչելիության սկզբունքներին:

ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելլա Մարգարյանը մասնակցեց բազմաբովանդակ քննարկումներին, որոնք հիմնականում վերաբերվում էին հանրամատչելի գիտության հեռանկարային տեսլականին Հայաստանում և Մոլդովայում:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի աշխատանքային փաթեթների իրականացման գործընթացները և վերջնաժամկետները, հաստատվեցին աշխատանքային խմբերի նախնական կազմը և պատասխանատուները, որոնք պետք է իրականացնեն հետագա վերապատրաստումները:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: