Ցերեկույթ` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին

Վ. Բյրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դահլիճում այսօր տեղի է ունեցել սպարապետ, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի  հիշատակին նվիրված գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել էին Երևանի Պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողները:

Ցերեկույթին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, Վ. Բյրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի  ռեկտոր Կարինե Հարությունյանը, սպարապետի եղբայրը` Արմեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներ, մարտական ընկերներ, մշակույթի,  կրթության և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

 

Սպարապետն այս տարվա մարտի 5-ին  կդառնար 60 տարեկան. այդ առիթով Երևանի Պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողները Վազգեն Սարգսյանին նվիրված ցերեկույթում փորձել էին ամբողջացնել նրա կյանքի և գործունեության  կարճ, բայց իրադարձություններով, հաղթանակներով, ձեռքբերումներով և պայքարով լեցուն պատմությունը: 

Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված խոսքում քոլեջի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը նշել է, որ սպարապետը նաև կրթության և արվեստի հետ սերտորեն կապված անհատականություն էր. 1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում, ստեղծագործել և գրական հրապարակախոսական գործունեություն է ծավալել «Գարուն» ամսագրում: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի  կյանքին և գործունեությանը:

 ՀՀ ԿԳՆ

Ցերեկույթ` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը