2025 թ. նոյեմբերի 18-ից 21-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գերմաներենի ամբիոնը հյուրընկալեց Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր Պետեր Վարգային, որը վարպետաց դասեր անցկացրեց թատերական-մանկավարժական դերային խաղի վերաբերյալ։

Դասերին հիմնականում քննարկվում էր Ֆրիդրիխ Շիլլերի «Ձեռնոցը» բալլադը։
Բեմում մասնակիցները ուսումնասիրեցին մի շարք թեմաներ՝ թագավորի դերը, արքունիքում ծագող խնդիրները, պալատական տիկնոջ կողմից արված սադրանքը և ասպետի քաջությունը։

Վարպետաց դասերին մասնակցեցին Միջմշակութային հաղորդակցության (գերմաներեն) և Թարգմանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները։

Միջոցառումները նոր շունչ բերեցին լսարան և ավելի հետաքրքիր դարձրին առօրյա ուսումնական կյանքը։

Բուդապեշտի համալսարանի պրոֆեսորի վարպետաց դասերը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում