Ծրագիրը մասնավորապես նպատակ ունի նոր տեսանկյունից հարստացնել դասավանդման փորձառությունը ԵՄ հետազոտությունների ոլորտում (Համեմատական իրավական մոտարկման) և մշակել դասավանդման նորարարական միասնական մեթոդաբանություն` հիմնվելով համեմատական / տարածաշրջանային մոտեցման և ակտիվ ուսուցման վրա: Ապագա մասնագետների հմտությունները զարգացնելու, փորձի փոխանակումը և տեսականի ու գործնականի միջև խաչաձև հարստացումը խթանելու նպատակով ուսանողների համար կկազմակերպվի իրավական մոտարկման միջազգային երեք ՔՈՄՓԱՍՍ մոդելավորումներ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Գործընկերները կիրականացնեն նաև համատեղ հետազոտական նախագիծ՝ համեմատելով մոտարկման մեթադաբանական մոտեցումները ԵՄ օրենսդրության /Acquis communautaire/ հետ ԵՄ սահմաններից դուրս: Բացի այդ, գործարկվելու է ՔՈՄՓԱՍՍ-ի տվյալների շտեմարան: Այն պարունակում է համեմատելի տեղեկատվություն ԱլԳ երկրներում իրավական մոտարկման վերաբերյալ (անգլերեն լեզվով)`դյուրացնելով մուտքը դեպի համապատասխան էմպիրիկ տվյալների շտեմարան: Ակնկալվում է, որ տվյալների շտեմարանը կծառայի որպես օգտակար գործիք դասավանդման, հետազոտության և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման համար:
Նախագիծը համակարգում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աննա Խվորոստյանկինան: Այս ծրագիրը կհարստացնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից ներկայումս իրականացվող Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» /LegAl/ մոդուլը:
Այս տարի COMPASS-ը Ժան Մոնե միակ ծրագիրն է, որը համակագրվում է հայաստանյան բուհի կողմից: