ԲՊՀ ️վոլեյբոլի աղջիկների հավաքականը ՀՀ ուսանողական մարզական 22-րդ խաղերի եզրափակչում ՀՊՏՀ֊ում մրցեց ԵՊՀ-ի հավաքականի հետ: Երկու խաղակեսերի արդյունքով մեր հավաքականին չհաջողվեց հաղթանակել, սակայն աղջիկների մեծ նվիրման և անձնուրաց կերպով անցկացրած մրցաշրջանի շնորհիվ ԲՊՀ-ի վոլեյբոլի աղջիկների հավաքականը զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը:

Խաղի ավարտից հետո զրուցեցինք ԲՊՀ ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս, վոլեյբոլի հավաքանի մարզիչ Ռ. Սուլթանյանի հետ: Նա ընդգծեց, որ չհաղթելու հիմնական պատճառը հավաքանի մարզումների համար նախատեսված դահլիճային համապատասխան պայմանների բացակայությունն է. «Մեր դահլիճը համեմատաբար փոքր է, ինչն էլ ազդում է նման մրցումների ժամանակ մեծ դահլիճը, տարածությունը «ճիշտ զգալու» վրա: Մեր երեխաների մարզվածությունն անգամ գերազանցում էր մրցակից թիմի անդամների մարզվածությանը, տեխնիկապես նույնպես մերոնք առավելություն ունեն: Մենք ամբողջ տարին մարզվում ենք, ուղղակի խնդիրը զուտ դահլիճն է: Ես բուհի ղեկավարությանը ևս խնդրել եմ, որ շաբաթական մեկ կամ երկու պարապմունքի համար մեծ դահլիճ վարձակալեն, ու այնտեղ մարզվեն մեր երեխաները: Եթե կարողացանք սա կազմակերպել, մենք խնդիր չենք ունենա հետագա մրցումներում»:

Շնորհավորում ենք մեր մարզուհիներին:

ԲՊՀ ️‍վոլեյբոլի աղջիկների հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը