Այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղի ունեցավ «ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգը, ընդունելության և կրթաթոշակի պայմաններն ու պահանջները» թեմայով տեղեկատվական հանդիպումը մեր համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպումը վարում էր EducationUSA Armenia-ի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը։ Նա հանգամանալի ներկայացրեց ուսանողներին ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգը, կրթաթոշակների տեսակները, դիմելու կարգը, հովանավոր պետական կառույցները և այլն: Հանդիպումը բավական ինտերակտիվ մթնոլորտում անցավ, և թե՛ ուսանողները, թե՛ բանախոսը փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները անվճար են։