Ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը և ընթացիկ նախագծերը, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին:
Այցի բուն նպատակը «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի դիտումն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանին: Ֆիլմը նկարահանել է Իննա Սահակյանը և ստեղծվել Զորյան ինստիտուտի աջակցությամբ՝ հիմնվելով Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի նյութերի վրա:
Գիտաճանաչողական այցը կազմակերպել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թուրքերենի դասախոս Մելինե Անումյանը՝ նպատակ ունենալով ուսանողներին հագեցած գիտելիք և պատմաճանաչողական փորձառություն տրամադրել:
Այս այցը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն ծանոթանալ Զորյան ինստիտուտի աշխատանքին, այլև նոր տեսանկյունից անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը և ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել Արշալույս Մարդիգանյանի կյանքի ու գործունեության մասին: