Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում հունիսի 21-25-ը իրականացվեց ՍՄԱՐԹ ձեռներեցության ամառային դպրոցը: Ութ հանդիպումները ոգևորող և հետաքրքիր էին:
ՍՄԱՐԹ հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին մի շարք գործիքներ. ինչպես վավերացնել նորաստեղծ գաղափարները և դառնալ առաջատարը: Ամառային դպրոցը մշակվել էր հատուկ նրանց համար, ովքեր նախկինում փորձ չունեին բիզնես սկսելու կամ ղեկավարելու հարցում:
ՍՄԱՐԹ ձեռներեցության գարնանային դպրոցն իրականացվում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում: