Տեղի ունեցավ ԲՊՀ ՈԱ պատասխանատուների ինստիտուտի ներդրման մեկնարկը

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԲՊՀ) Որակի ապահովման կենտրոնը (այսուհետ՝ ՈԱԿ), մշտապես կարևորելով որակի ներքին ապահովման համակարգի շարունակական բարելավումը, մեկնարկել է ԲՊՀ որակի ապահովման պատասխանատուների ինստիտուտի ներդրման և գործառման աշխատանքները: Մասնավորապես՝ սույն թվականի մայիսի 26-ին և 27-ին ԲՊՀ ՈԱԿ-ն իրականացրել է բուհի կառուցվածքային ստորաբաժանումների որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստումներ, որին մասնակցել են ԲՊՀ ամբիոնների, գիտաուսումնական կենտրոնների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Որակի ապահովման պատասխանատուների ինստիտուտի ներդրման հիմնական նպատակն է ԲՊՀ ստորաբաժանումներին ուղղակիորեն ներգրավել որակի ներքին ապահովման և շարունակական զարգացման գործընթացներում՝ այդպիսով զարգացնելով ու ամրապնդելով որակի ապահովման ներբուհական մշակույթը:

ԲՊՀ որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպումներն ու վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ՝ բուհի գործունեության առանցքային ոլորտների բարելավման աշխատանքներն առավել արդյունավետ ու թիրախային դարձնելու նպատակով:

Տեղի ունեցավ ԲՊՀ ՈԱ պատասխանատուների ինստիտուտի ներդրման մեկնարկը